Լրահոս

08.02.2012 18:13


Հայկական ուրանի հանքավայրերը պետք է շահագործվե՞ն, թե՞ ոչ

Հայկական ուրանի հանքավայրերը պետք է շահագործվե՞ն, թե՞ ոչ

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում ուրանի ուսումնասիրությունների ժամանակ անպայման հաշվի կառնվի Հայաստանի տեսակետը։

–Կան շատ հետաքրքիր հանքավայրեր, բայց դրանք լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունեն։ Ես հասկանում եմ՝ մարդիկ ուզում են երաշխիքներ, որ էկոլոգիայի վրա ոչ մի ազդեցություն չի լինի։ Կան մարդիկ, ովքեր միշտ այստեղ ապրել են, և հիմա ինչ հիմնավորում էլ բերես՝ ասում են. «Ինչ ուզում եք, ասեք. մենք ուզում ենք մնա այնպես, ինչպես կա»։–Հասկանում եմ, այդպես էլ է լինում,– նշել էր Կիրիենկոն։

Մեկնաբանելով Կիրիենկոյի այդ հայտարարությունը՝ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանն ասել է.

–Եթե պարոն Կիրիենկոն կարծիք է հայտնում, որ անպայման հաշվի կառնվի հայկական կողմի դիրքորոշումը ուրանի հանքերի հնարավոր շահագործման վերաբերյալ, մենք 2010-ին ստորագրահավաքի միջոցով հայտնել ենք հայկական կողմի դիրքորոշումը, մնում է՝ ՀՀ իշխանությունները մարտահրավեր չնետեն հանրությանը և ՀԿ-ներին: Ստորագրահավաքին մասնակիցների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը:

Ըստ Փարսադանյանի՝ Կիրիենկոն փորձում է առանց  ՀՀ իշխանությունների վստահության կորստի՝ քաղաքակիրթ ձևով ակնարկել, որ, իհարկե, կան հանրության և իշխանության միջև տարաձայնություններ, բայց դրանք լուծելի են և ավելի շատ ՀՀ իշխանությունների ներքին խնդիրն են:

Այս խորագրի վերջին նյութերը